«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին պատմել է, թե ինչ է մտածում իր թիմակից Վոյցեխ Շչեսնիի մասին։ Լեհը, ով անցյալ տարվա օգոստոսին հայտարարեց կարիերան ավարտելու մասին, հոկտեմբերին համալրեց «Բլաուգրանայի» շարքերը։
Նոր տարվա սկզբին 34-ամյա դարպասապահը մտավ հիմնական կազմ՝ հաղթելով Ինյակի Պենյայի հետ մրցակցությունում։
«Շչեսնին հիանալի մարդ է, դուք կարող եք դա զգալ ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրանից դուրս: Նա դրականորեն զարմացրեց թիմում բոլորին։ Վոյցեխը միշտ փորձում է օգնել բոլորին՝ հիանալի թիմակից է»,- ասել է Գավին «Ատլետիկոյի» դեմ խաղից առաջ տված հարցազրույցում։
Վոյցեխ Շչեսնին «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 15 հանդիպում՝ բաց թողնելով 14 գոլ։