«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին պատմել է, թե ինչ է մտածում Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի մասին։
«Ինձ դուր է գալիս Սիմեոնեն։ Նա բնավորություն ունի և գիտի, թե ինչպես ոգեշնչել ֆուտբոլիստներին։ «Ատլետիկոն» հիանալի մարզիչ ունի»,- Գավիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Այս պահին Մադրիդի «Ռեալը» 28 խաղից հետո 60 միավորով գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ «Բարսելոնան» 26 խաղից 57 միավորով երկրորդն է, որին հաջորդում է «Ատլետիկոն» 27 խաղից հետո 56 միավորով։