«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը կիսվել է իր ներկայիս ֆիզիկական վիճակի վերաբերյալ մեկնաբանությամբ։
«Չեմ ուզում ասել, որ սա իմ կյանքի լավագույն ձևն է, բայց ես ինձ շատ լավ եմ զգում։ Կարծում եմ, որ հիմա հիանալի մարզավիճակում եմ, և դուք նույնպես կարող եք դա տեսնել:
Ես ինձ թարմ եմ զգում և դա կապացուցեմ խաղադաշտում»,- Դե Յոնգի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։