Անգլիայի գավաթի եզրափակչում «Ուեմբլի» մարզադաշտում հանդիպեցին «Նյուքասլը» և «Լիվերպուլը»։ Խաղն ավարտվեց «Կաչաղակների» հաղթանակով 2-1 հաշվով։
Խաղի հաշիվը բացվեց 45-րդ րոպեին Դան Բուրնը, իսկ 52-րդ րոպեին Ալեքսանդր Իսակը կրկնապատկեց իր թիմի առավելությունը։ Մերսիսայդցիների կազմում միակ գոլի հեղինակը Ֆեդերիկո Կիեզան էր, ով 93-րդ րոպեին գրավեց «Նյուքասլի» դարպասը։
«Նյուքասլը» 70 տարվա ընդմիջումից հետո կարողացավ հռչակվել Անգլիայի գավաթակիր։