«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան Պրեմիեր լիգայի օրացույցային խաղում «Արսենալից» կրած պարտությունից հետո (0:1) մեկնաբանել է խաղի արդյունքը։
«Կարծում եմ՝ մենք խաղի մեջ էինք մինչև վերջ։ Թիմերի միջև մեծ տարբերություն չկար։ Հաշվի առնելով վնասվածքները՝ մենք պայքարեցինք մինչև վերջ, լավ պայքարեցինք։
«Արսենալը» գոլ խփեց դիպուկ հարվածից, նրանք սրա վարպետն են: Ես զգում եմ, որ մե
նք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ: Մենք մի քանի հնարավորություն ստեղծեցինք, և ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ մենք շատ լավ պայքարեցինք»,- ասել է Մարեսկան Sky Sports-ին։