Դարվին Նունյեսը կարող է տեղափոխվել անգլիական մեկ այլ գրանդ ակումբ

«Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսը կարող է տեղափոխվել Պրեմիեր լիգայի մեկ այլ թոփ-ակումբ, այս մասին հայտնում է deadlinedaylive-ը։

Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրված է ուրուգվայցի կենտրոնական հարձակվողի ծառայություններով։ «Զինագործների» գլխավոր մարզիչ Միկել Արտետան անձամբ է ցանկանում Դարվինի հետ պայմանագիր կնքել:

Նունյեսի տրանսֆերային արժեքը գնահատվում է 65 միլիոն եվրո։ Ուրուգվայցին Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 23 հանդիպում։ Դարվինը խփել է հինգ գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։