«Բարսելոնայի» կիսապաշտպան Դանի Օլմոն վերհիշել է, թե ինչպես կարող էր ներկայացնել Խորվաթիայի հավաքականը։
Իսպանացին իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Զագրեբի «Դինամոյում»։
«Ես իսպանացի եմ և միշտ ինձ իսպանացի եմ զգացել։ Խորվաթիայում ցանկանում էին, որ ես ստանամ տեղի քաղաքացիություն և հանդես գամ Խորվաթիայի հավաքականի կազմում Աշխարհի 2018 թվականի առաջնությանը։
Նրանք ինձ երաշխիքներ տվեցին ապագայի համար, բայց ես գիտեի, որ մի օր այս հնարավորությունը կունենամ Իսպանիայում խաղալու»,- Օլմոյի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։