«Չելսին» կարող է ձեռք բերել «Ստրասբուրգում» հանդես եկող կիսապաշտպանին

«Ստրասբուրգում» վարձավճարով հանդես եկող կիսապաշտպան Անդրեյ Սանտուշը հնարավորություն կստանա իրեն դրսևորել «Չելսիում»։

20-ամյա ֆուտբոլիստը տպավորիչ մրցաշրջան է անցկացրել Ֆրանսիայում, որտեղ նա ավելի հարձակվողական դիրք է զբաղեցնում: Լրագրող Բեն Ջեյկոբսի խոսքերով՝ «Չելսին» այս ամառ չի դիտարկի խոստումնալից բրազիլացու համար առաջարկները։

Կիսապաշտպանին վարձավճարից վերադառնալուց հետո հնարավորություն կտրվի խաղալու լոնդոնյան ակումբում։ Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում Անդրեյ Սանտուշը «Ստրասբուրգի» կազմում անցկացրած 23 խաղում դարձել է 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: