«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը, ով վարձավճարով հանդես է գալիս «Գալաթասարայում», կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։
26-ամյա նիգերիացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է «Ալ-Հիլալը», և ակումբի ներկայացուցիչներն արդեն սկսել են բանակցությունները ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ։ Նշվում է, որ Սաուդյան Արաբիայի թիմը պատրաստ է Օսիմհենի համար վճարել 75 միլիոն եվրո գնման կետ։
Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 29 հանդիպման, դարձել 23 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։