«Խուճապի մատնվելու կարիք չկա». Վիրջիլ վան Դեյկը անդրադարձել է իր ապագային

«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը խոսել է մերսիսայդյան ակումբում իր ապագայի մասին։

«Քանի դեռ հանգիստ եմ, տղերք, խուճապի մատնվելու կարիք չկա, ինչ էլ որ լինի ապագայում։ Եթե ​​ես անհանգստանայի, կտեսնեիք, թե ինչպես եմ մի փոքր անհանգստացած խաղում, բայց դա այդպես չէ»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է BBC-ն։

33-ամյա հոլանդացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Վան Դեյկը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2018 թվականից։