«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմն իր աջակցությունն է հայտնել թիմի կիսապաշտպան Մեյսոն Մաունթին։
«Ես մեծ հավատ ունեմ Մեյսոն Մաունթի նկատմամբ։ Մեզ պետք են Մաունթի պես ֆուտբոլիստներ։ Նա Եվրոպայի չեմպիոն է։ Մաունթն իսկապես տաղանդավոր ֆուտբոլիստ է։ Եվ երբ խաղացողն անում է ամեն ինչ այնպես, ինչպես անում է, նա միշտ կունենա ակումբում բոլորի աջակցությունը»,- Ամորիմի խոսքերը մեջբերում է BBC-ն։
Հիշեցնենք, որ Մաունթը վնասվածք էր ստացել անցյալ տարվա դեկտեմբերին։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը անցկացրել է 12 հանդիպում և ոչ մի գոլ չի խփել։
Մաունթի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։