«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է հարձակվողական ոճի կիսապաշտպան Մեյսոն Մաունթի մասին։
Վերջին անգամ նա խաղացել է երեք ամիս առաջ՝ դեկտեմբերի 15-ին։ Մաունթը երկար ժամանակ է վերականգնվել վնասվածքից։
«Ինձ դուր է գալիս նրա խաղը։ Ես գիտեմ, թե ինչպես է նա տառապել։ Ես գիտեմ, որ նա ամեն ինչ ճիշտ է անում՝ նա ճիշտ է սնվում, նա կատարյալ ֆիզիկական մարզավիճակում է:
Միգուցե նա նույնիսկ չափազանց շատ է մտածում ամեն ինչի մասին։ Մեզ պետք են Մաունթի պես խաղացողներ: Կարծում եմ՝ նա կիրակի օրը կլինի պահեստայինների նստարանին: Նա դեռ չի կարող շատ ժամանակ անցկացնել խաղադաշտում, բայց պատրաստ կլինի անցկացնել մոտ հինգ րոպե»,- լրագրողներին ասել է Ամորիմը։