«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռիվալդոն խոսել է «Սանթոսի» հարձակվող Նեյմարի՝ ամռանը կատալոնական ակումբ հնարավոր վերադարձի մասին։
«Նեյմարը հիանալի ֆուտբոլիստ է, և ինձ դուր է գալիս նրա ոճը։ Եթե նա պահպանի իր ներկայիս մարզավիճակը «Սանթոսում», գոլեր խփի ու վերականգնի իր ռիթմը, ապա նրա համար դեռ տեղ կգտնվի ցանկացած բարձրակարգ թիմում։ Եթե դա «Բարսելոնան» չէ, նա այս ամառ կմիանա մեկ այլ եվրոպական մեծ ակումբի»,- Ռիվալդոյի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Բրազիլացի հարձակվող Նեյմարը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալից» է տեղափոխվել «Սանթոս»։ Վերադառնալուց հետո ակումբի կազմում իր առաջին յոթ հանդիպումներում Նեյմարը խփել է երեք գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։