Հայտնի է դարձել «Ռեալի» տրանսֆերային նպատակը

Ընթացիկ մրցաշրջանի ընթացքում Մադրիդի «Ռեալը» պաշտպանական գծում կադրային խնդիրների է բախվել և շարունակում է բախվել։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ մադրիդցիները ծրագրում են ուժեղացնել կազմը ամառային տրանսֆերային շրջանում։

Ինչպես տեղեկացնում է TEAMtalk-ը, Մադրիդի «Ռեալի» տրանսֆերային նպատակը «Թոթենհեմի» կենտրոնական պաշտպան Կրիստիան Ռոմերոն է։

Transfermarkt պորտալը 26-ամյա արգենտինացուն գնահատում է 65 միլիոն եվրո։ Մադրիդի «Ռեալը» նախատեսում է ուժեղացնել նաև պաշտպանության աջ եզրը։ Ակումբը նախատեսում է այստեղ պայմանագիր կնքել Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի հետ։