Մադրիդի «Ռեալը» ամռանը ցանկանում է խոշոր տրանսֆեր իրականացնել

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրություն է ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդի» 19-ամյա կիսապաշտպան Կոբի Մայնուի նկատմամբ, ով ավելի վաղ հրաժարվել էր երկարաձգել պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ։ Այս մասին հայտնում է Defensa Central-ը։

Աղբյուրի համաձայն՝ իսպանական ակումբը ֆուտբոլիստին համարում է Պրեմիեր Լիգայի գլխավոր հայտնագործություններից մեկը։ Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է Մայնուի պոտենցիալ տրանսֆերից վաստակել 70 միլիոն ֆունտ (83 միլիոն եվրո)։

Այս մրցաշրջանում Մայնուն բոլոր մրցաշարերում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո։