«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է թիմի հարձակվող Էրլինգ Հոլանդի խաղի մասին, ով մտադիր է Պրեմիեր Լիգայում 100 գոլ խփել։
«Անհավանական է այն, ինչ անում է Էրլինգը։ Ես ավելին եմ ուզում։ Էրլինգը պետք է ավելի ու ավելի օգնի մեզ այս մրցաշրջանում հասնելու մեր ուզածին։ Թվերն անհավանական էին նրա գալուց ի վեր»,- ասել է Գվարդիոլան մամուլի ասուլիսի ժամանակ։
24-ամյա Հոլանդը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 93 հանդիպում և խփել 83 գոլ։ Ընդհանուր առմամբ, նորվեգացին «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրած 136 խաղում արդեն խփել է 118 գոլ։