Պեպ Գվարդիոլան ակտիվորեն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստով

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում»։ Այս մասին հայտնում է Real Madrid Confidential-ը։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված է անձամբ անգլիական թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան։ «Քաղաքայինների» ղեկավարությունը հիմնավոր առաջարկ է պատրաստում Մադրիդի «Ռեալին» ֆրանսիացի կիսապաշտպանի տրանսֆերի համար։

Միաժամանակ, մադրիդցիները չեն ցանկանում բաժանվել խաղացողից։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է 2029 թվականի ամռանը։