«Բարսելոնայի» պաշտպան Պաու Կուբարսին խոսել է ընթացիկ մրցաշրջանի վերջին հատվածի մասին։
«Կարող եմ ասել, որ մրցաշրջանը հիմա է սկսվում, քանի որ սա այն որոշիչ շրջանն է, երբ ամեն ինչ որոշված է։ Մենք պետք է լիովին կենտրոնացած լինենք և շարունակենք պայքարել բոլոր գավաթների համար»,- Կուբարսիի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Ընթացիկ մրցաշրջանում 18-ամյա պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 41 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։