«Միլանը» ցանկանում է Անտոնիո Կոնտեին հրավիրել թիմ

Իտալացի լրագրող Արմանդո Արինելոն հայտնել է, որ «Միլանը» հետաքրքրված է «Նապոլիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի ծառայություններով։

«Անտոնիո Կոնտեն կմնա «Նապոլիում» հաջորդ մրցաշրջանում, ես դրանում 80%-ով վստահ եմ։ «Միլանը» գաղափարներ ուներ Կոնտեին հրավիրելու հարցում, բայց նա հանդիպել է «Նապոլիի» նախագահի հետ և ստացել տրանսֆերների համար արժանապատիվ բյուջե՝ մոտ 150 միլիոն եվրոյի չափով»,- լրագրողի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։

Հիշեցնենք, որ այժմ «Նապոլին» Կոնտեի գլխավորությամբ Ա Սերիայի չեմպիոնական տիտղոսի համար պայքարում է «Ինտերի» հետ։