Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»։
Ինչպես հայտնում է TBR Football-ը, 21-ամյա խաղացողի ներկայացուցիչները «Մանչեսթեր Սիթիին» ասել են, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ գերմանացի ֆուտբոլիստը պատրաստ կլինի փոխել ակումբային գրանցումը։
Նախկինում ենթադրվում էր, որ Վիրցը կմնա «Բայերում» ևս մեկ մրցաշրջան, սակայն այժմ կարծես թե փոխվել է կիսապաշտպանի դիրքորոշումն ապագայի նկատմամբ։
Աղբյուրի համաձայն՝ Վիրցը կփոխարինի Կևին դե Բրույնեին, ում «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է բաց թողնել այս ամառ։
Այս մրցաշրջանում Վիրցը բոլոր մրցաշարերում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։