«Այնտրախտի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեն մտադիր չէ հեռանալ թիմից։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Մարիո Գյոտցեի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Ղեկավարությունը տեղեկություն է ստացել, որ 32-ամյա գերմանացին հետաքրքրված է շարունակելու ելույթները իր ներկայիս թիմում։
Ընթացիկ մրցաշրջանում Գյոտցեն անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։