Մարկ Կասադո․ «Ցանկանում եմ ամբողջ կարիերաս անցկացնել «Բարսելոնայում»»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Մարկ Կասադոն խոստովանել է, որ ցանկանում է իր ողջ կարիերան անցկացնել կատալոնական ակումբում։

«Ցանկանում եմ ամբողջ կարիերաս անցկացնել «Բարսելոնայում»։ Սա իմ երազանքն է, սա այն ակումբն է, որը ես սիրում եմ», – Կասադոյի խոսքերը մեջբերում է AS-ը։

21-ամյա Կասադոյի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։ Ֆուտբոլիստը «Բարսելոնայի» սան է, որտեղ նա արդեն անցկացրել է 40 հանդիպում, դարձել մեկ գոլի և վեց գոլային փոխանցման հեղինակ։