«Լիվերպուլը» և «Արսենալը» հետաքրքրված են բելգիացի 19-ամյա վինգերի ծառայություններով

«Լիվերպուլը» և «Արսենալը» հետաքրքրություն են ցուցաբերում «Լիոնի» 19-ամյա վինգեր Մալիկ Ֆոֆանայի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Caught Offside-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ բելգիացի ֆուտբոլիստը պատրաստ է հեռանալ ֆրանսիական ակումբից։ Ընդգծվում է, որ «Լիոնը» կարող է վաճառել նրան 50 միլիոն եվրոյով։

Այս մրցաշրջանում Ֆոֆանան բոլոր մրցաշարերում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ 19-ամյա հարձակվողի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։