«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը հիշել է Լա Լիգայի 11-րդ տուրի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղի ժամանակ ռասիստական վիրավորանքները։ Կատալոնական ակումբը 4։0 հաշվով ջախջախեց «Ռեալին»։
«Մայրս անհանգստանում էր այս կապակցությամբ։ Բայց այս հանդիպումից հետո մենք մոռացանք վատի մասին ու հաղթանակ տոնեցինք։ Կարծում եմ՝ պետք է վայելել կյանքը։ Երբ մարդիկ վիրավորում են քեզ, նրանք դա անում են զայրույթից, քանի որ պարտվել են։ Դրա վրա անդրադառնալն անիմաստ է», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է DAZN-ն։
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 17-ամյա Յամալը անցկացրել է 23 հանդիպում, դարձել հինգ գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։