Լամին Յամալը ներկա է գտնվել WWE SmackDown շոուին

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի 17-ամյա հարձակվող Լամին Յամալը այցելել է ըմբշամարտի հանրահայտ World Wrestling Entertainment (WWE) SmackDown-ի շոուն, որն այս պահին ընթանում է Բարսելոնայում եվրոպական շրջագայության շրջանակներում։

«Ընտրյալն ու ընտրյալը», – գրել է ըմբիշ Դրյու Մակինթայրը։

««Բարսելոնայի» ապագան ավելի պայծառ է, քան երբևէ… Վայելի՛ր շոուն, Յամալ»,- գրել է նախկին ըմբիշ Փոլ Մայքլ Լևեսկը, ով ելույթ է ունեցել ռինգի Triple H անունով և այժմ WWE-ի բովանդակության գլխավոր տնօրենն է։

Յամալը հանդիպել է նաև WWE-ի ներկայիս չեմպիոն Կոդի Ռոդսի հետ և լուսանկարվել իր գոտիով։