Խուլիան Ալվարեսը կարող է վերադառնալ Պրեմիեր Լիգա

«Լիվերպուլը» հետաքրքրություն է ցուցաբերում Մադրիդի «Ատլետիկոյի» 25-ամյա հարձակվող Խուլիան Ալվարեսի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Anfield Watch-ը։

Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան ակումբը արգենտինացի ֆուտբոլիստով հետաքրքրված ակումբներից ավելի քան 100 միլիոն ֆունտ (119 միլիոն եվրո) կպահանջեն։

Նշվում է, որ մերսիսայդցիները Ալվարեսին գնելու գործարքում կարող են ներառել հարձակվող Դարվին Նունեսին։ Անգլիական ակումբի ղեկավարությունը ուրուգվայցուն գնահատում է 80 մլն ֆունտ (95,2 մլն եվրո)։

Այս մրցաշրջանում Ալվարեսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 22 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2030 թվականի ամառը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։