Իսրայելցի մրցավար Սապիր Բերմանը կդառնա առաջին տրանսգենդերը, ով կսպասարկի ֆուտբոլի միջազգային հանդիպում։
Մարտին 30-ամյա Բերմանը կսպասարկի Հյուսիսային Իռլանդիայի և Չեռնոգորիայի կանանց երիտասարդական հավաքականների հանդիպումը, իսկ մի քանի օր անց կաշխատի Մոնտենեգրո – Ղազախստան խաղին։
«Կատարված երազանք, և սա դեռ սկիզբն է։ Ֆուտբոլում 14 տարի անց ես դարձա միջազգային կարգի մրցավար։ Սա մեծ պատիվ է և աննկարագրելի հուզմունք, բայց, ամենից շատ, հնարավորություն է շարունակելու զբաղվել այն, ինչ սիրում ես», – Բերմանի խոսքերը մեջբերում է Yetnews-ը։
Սապիր Բերմանը սեռափոխության վիրահատության է ենթարկվել 2021 թվականին։