Give me Sport. 2025 թվականի «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդները

Հայտնի Give me Sport պորտալը հրապարակել է 2025 թվականի «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդների վարկանիշային նոր աղյուսակը։

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը կորցրել է վարկանիշային աղյուսակի իր առաջին տեղը ՊՍԺ-ի կողմից Չեմպիոնների Լիգայից դուրս մնալու պատճառով։ Եգիպտացին այժմ միայն երրորդն է հիմնական թեկնածուների շարքում։

Մադրիդի «Ռեալի» առաջատար Կիլիան Մբապպեն վարկանիշային աղյուսակում բարձրացել է առաջին տեղ, որին հաջորդում է «Բարսելոնայի» վինգեր Ռաֆինյան։

Լավագույն հնգյակում ընդգրկվել են նաև Վինիսիուս Ժունիորը, ով զբաղեցրել է չորրորդ տեղը և Լամին Յամալը, ով զբաղեցրել է հինգերորդ տեղը։

Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» ներկայիս դափնեկիրը «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Ռոդրին է։