Ջանլուիջի Դոննարուման անդրադարձել է իր ապագային

ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման խոսել է փարիզյան թիմում իր ապագայի մասին։

«Ցանկանում եմ երկար տարիներ հանդես գալ այստեղ։ Ակումբում բոլորը ինձ հարգանքով են վերաբերվում։ Առաջնայինը ՊՍԺ-ի հետ պայմանագիրս երկարաձգելն է։ Մենք պայքարում ենք տիտղոսների համար»,- դարպասապահի խոսքերն է մեջբերում Goal-ը։

Հիշեցնենք, որ 25-ամյա դարպասապահի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամռանը։