Ֆրենկի դե Յոնգը խոսել է իր առողջական վիճակի մասին

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը խոսել է իր առողջական վիճակի մասին։

«Ես այլևս չեմ անհանգստանում իմ կոճի համար։ Ես հիմա ինձ հիանալի մարզավիճակում եմ զգում։ Հիմա մարդիկ տեսնում են մի ֆուտբոլիստի, ով 10 գոլ է խփել, և նրանք կարծում են, որ նա լավագույնն է, իսկ մեկ այլ ֆուտբոլիստ ոչ մի գոլ չի խփել, և նրան վայր են դնում»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Ziggo-ն։

Այս մրցաշրջանում 27-ամյա դե Յոնգը մասնակցել է 29 հանդիպման, դարձել երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Կատալոնացիների հետ հոլանդացու պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառ։