«Միլանի» նախկին մարզիչ․ «Ես դադարեցի հասկանալ Զլատան Իբրահիմովիչի դերը թիմում»

«Միլանի» նախկին մարզիչ Ֆաբիո Կապելոն խոստովանել է, որ ակումբում տիրող քաոսի մեղավոր է համարում Զլատան Իբրահիմովիչին։

«Ինձ համար դժվար է հասկանալ, թե ինչ է ուզում ակումբը։ Ով ինչ է որոշում։ Օրինակ, ես այնքան էլ չեմ հասկանում Զլատան Իբրահիմովիչի դերը։ Հիմա կարդացի, որ արդեն մարզական տնօրենի կարիք ունեն։ Լավ, բայց ի՞նչ լիազորություններով», – Կապելոյի խոսքերը մեջբերում է pianetamilan.it-ը։

Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը իր համար ստեղծված ոչ այնքան հստակ պաշտոն է զբաղեցնում՝ ձևավորելով ակումբի ղեկավար կազմը։