Պրեմիեր Լիգայի 29-րդ տուրի «Բրայթոնի» հետ խաղում «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը բացեց խաղի հաշիվը։
24-ամյա նորվեգացին իրացրեց 11 մետրանոցը 11-րդ րոպեին և խփեց իր 84-րդ գոլը Պրեմիեր Լիգայի 94 խաղում՝ կատարելով 16 գոլային փոխանցում։
Այսպիսով, Հոլանդը դարձավ Պրեմիեր Լիգայի պատմության առաջին ֆուտբոլիստը, ով 100-ից պակաս խաղում հասել է 100 գոլի սահմանագծին։ Նախկինում այս ցուցանիշին ամենաարագը հասել էր Ալան Շիրերը (100 հանդիպում), նշում է Opta-ն։
Նշենք, որ հանդիպումը ավարտվեց 2-2 հաշվով։