Դիեգո Սիմեոնե․ «Մենք հնարավորություն ունենք լավ հանդիպում անցկացնել շատ ուժեղ մրցակցի դեմ»

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն չի ցանկանում հիշել «Ռեալի» դեմ Չեմպիոնների Լիգայի վերջին հանդիպումը։

««Ռեալի» հետ հանդիպման հետ կապված ոչ մի հարցի չեմ պատասխանի։ Կառլո Անչելոտտին ճիշտ է ասել՝ խաղն ավարտված է։ Մենք պետք է մտածենք այն մասին, թե ինչ է լինելու հետո։ Մենք հնարավորություն ունենք լավ հանդիպում անցկացնել շատ ուժեղ մրցակցի դեմ»,- ասել է Սիմեոնեն։

«Ատլետիկո Մադրիդ» – «Բարսելոնա» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։55-ին։