Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է «Ալ-Խոլուդի» նկատմամբ տարած հաղթանակը

«Ալ-Նասրի» ավագ Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Սաուդյան Արաբիայի առաջնության 25-րդ տուրի խաղում «Ալ-Խոլուդի» նկատմամբ տարած հաղթանակը (3։1)։

Հիշեցնենք, որ այդ խաղում Ռոնալդուն խփեց իր կարիերայի 928-րդ գոլը։

«Եվս մեկ կարևոր հաղթանակ։ Առաջ, «Ալ-Նասր»»,- գրել է պորտուգալացին սոցցանցում։

«Ալ-Նասրը» ունի 51 միավոր և առաջնության լավագույն 3 թիմերի թվում է, սակայն առաջատար «Ալ-Իթթիհադից» հետ է մնում 10 միավորով։