«Սպորտինգի» պորտուգալացի վինգեր Ջեովանի Կենդան կարիերան կշարունակի Լոնդոնի «Չելսիում»։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ 17-ամյա տաղանդի տրանսֆերը «Չելսիին» կարժենա 51 միլիոն եվրո, իսկ ֆուտբոլիստը Անգլիա կտեղափոխվի միայն 2026 թվականին։ Սպասվում է, որ Կենդան պայմանագիր կկնքի մինչև 2032/33 մրցաշրջանի ավարտը։
Պորտուգալիայի ընթացիկ առաջնությունում Կենդան խաղադաշտ է դուրս եկել 25 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։