«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Իբրահիմա Կոնատեն կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես հայտնում է TBR Football-ը, «Չելսին» և «Բարսելոնան» արդեն հարցումներ են ուղարկել «Լիվերպուլ»՝ կապված 25-ամյա ֆրանսիացու տրանսֆերի հնարավորության հետ։ Նշվում է, որ մերսիսայդցիները դեռ չեն կարողացել Կոնատեի հետ պայմանավորվել նոր պայմանագրի շուրջ։
Ըստ աղբյուրի՝ ՊՍԺ-ն և Մադրիդի «Ռեալը» նույնպես ուշադիր հետևում են ֆուտբոլիստի իրավիճակին։
Ընթացիկ մրցաշրջանում Կոնատեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 33 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Պաշտպանի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։