Կառլո Անչելոտտի. «Լա Լիգան ավելի շատ մտածում է փողի մասին, քան ֆուտբոլիստների առողջության»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին դժգոհություն է հայտնել թիմի գերծանրաբեռնված օրացույցից։

Չորեքշաբթի օրը՝ մարտի 12-ին, մադրիդյան թիմը Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչում մրցեց «Ատլետիկոյի» հետ (1։0, 11 մետրանոցներ 2։4), իսկ այսօր՝ մարտի 15-ին, Լա Լիգայի 28-րդ տուրի արտագնա խաղում կմրցի «Վիլյառեալի» հետ։

«Ես չեմ հասկանում, թե ինչպես կարող է լինել, որ վերջին խաղից երեք օրից էլ քիչ է անցել։ Բայց օրացույցն այդպիսին է։ Հուսանք, որ մի օր դա կարող է փոխվել։ Խիտ մրցաշրջան է, մենք կանգ չենք առնում և խաղում ենք երեք օրը մեկ։ Իմ կարծիքով, սա չափազանց տարածված է։ Այո, ես խաղադաշտ դուրս չեմ գալիս, բայց պետք է թիմին նախապատրաստեմ երեք օրը մեկ հանդիպումներին։

Ինչո՞ւ Լա Լիգան չկարողացավ ավելի ուշ անցկացնել խաղը: Հեռուստատեսություն, փող և մնացած ամեն ինչ, այդպես են սահմանվում առաջնահերթությունները։ Վերջին բանը, ինչի մասին մենք խոսում ենք, այն ֆուտբոլիստների վերականգնումն է, ովքեր վնասվածքի վտանգի տակ են»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։