«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ալեխանդրո Գառնաչոն կարող է տեղափոխվել Իսպանիայի առաջնություն։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ 20-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»։ «Կարմիր սատանաների» վինգերի տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո։
Արգենտինացու պայմանագիրը մանկունիանցիների հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։
Գառնաչոն Պրեմիեր Լիգայում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 27 հանդիպման, դառնալով՝ երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։