Սաուդյան թիմի ներկայացուցիչները բանակցություններ են վարում Վիկտոր Օսիմհենի հետ

«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը, ով վարձավճարով հանդես է գալիս «Գալաթասարայում», կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։

Ինչպես հայտնում է Goal-ը, 26-ամյա նիգերիացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է «Ալ-Հիլալը», և ակումբի ներկայացուցիչները արդեն սկսել են բանակցությունները ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ։

Նշվում է, որ Սաուդյան Արաբիայի թիմը պատրաստ է Օսիմհենի համար վճարել 75 միլիոն եվրո գնման կետ։

Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 29 հանդիպման, դարձել 23 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։