«Արսենալի» պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն խոսել է իր ապագա ծրագրերի և ապագայի մասին։
«Ես դեռ չգիտեմ, թե ինչ կլինի: Մինչև մրցաշրջանի ավարտը երկար ճանապարհ կա: Մենք գտնվում ենք մրցաշրջանի ամենահետաքրքիր փուլում, երբ յուրաքանչյուր հանդիպում եզրափակիչ է, և երբեք չգիտես, թե ինչ կլինի ֆուտբոլում։
Անկեղծ ասած, ես շատ ուրախ եմ այս հիանալի ակումբի և թիմի մասնիկը լինելու համար: Իսկական հաճույք է այս տղաների կողքին խաղալը»,- ուկրաինացու խոսքերն է մեջբերում The Standard-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Զինչենկոն ակումբի կազմում անցկացրած 17 խաղում խփել է մեկ գոլ։