«Ռոմայի» պաշտպան Մատս Հումելսը սոցցանցերում գրառում է կատարել՝ ներողություն խնդրելով երկրպագուներից «Ատլետիկի» հետ պատասխան խաղում (1:3) խաղադաշտից հեռացվելու համար:
«Կներեք ինձ։ Ցանկանում եմ ներողություն խնդրել մեր երկրպագուներից և իմ թիմակիցներից։ Այսօր ես հիասթափեցրի բոլորին մի սխալով:
Չգիտեմ էլ ինչ ասեմ, ես նույնքան հիասթափված եմ ինձնից, որքան դուք բոլորդ», – գրել է Հումելսը։
Հիշեցնենք, որ գերմանացի պաշտպանը ուղիղ կարմիր քարտ ստացավ խաղի 11-րդ րոպեին: