Անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, ով ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդից» միացել է «Ասթոն Վիլային», սոցցանցերում կիսվել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի խաղից, որտեղ բիրմինգհեմյան ակումբը հաղթել է բելգիական «Բրյուգեին» (3։0) և դուրս եկել մրցաշարի քառորդ եզրափակիչ։
Լոնդոնի «Չելսիի» վինգեր Ջեյդոն Սանչոն մեկնաբանել է հրապարակումը.
«Մանչեսթեր Յունայթեդի» իր նախկին թիմակցի գրառման տակ Ջեյդոն Սանչոն ցանկություն է հայտնել միանալ «Աստոն Վիլային», սակայն մերժում է ստացել։
«Կարո՞ղ եմ միանալ ձեզ «Ասթոն Վիլայում», – գրել է Ջեյդոն Սանչոն։
«Ոչ», – անգլիացի ֆուտբոլիստին պատասխանել է «Ասթոն Վիլայի» պաշտոնական էջը։
«Ասթոն Վիլան» 2025 թվականի փետրվարին «Մանչեսթեր Յունայթեդից» վարձավճարով ձեռք է բերել Մարկուս Ռեշֆորդին՝ գնելու հնարավորությամբ։ Անգլիացին իր նոր ակումբի կազմում անցկացրել է ինը հանդիպում և կատարել չորս գոլային փոխանցում։ Ջեյդոն Սանչոն նախորդ ամառվանից վարձավճարով հանդես է գալիս «Չելսիում»։ Այս մրցաշրջանում նա 27 խաղում դարձել է 2 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։