«Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը դարձել է Մադրիդի «Ռեալի» տրանսֆերային թիրախը։ Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։
Աղբյուրի համաձայն՝ Մադրիդի «Ռեալը» կփորձի ձեռք բերել արգենտինացի կիսապաշտպանին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Նշվում է, որ ֆուտբոլիստը պատրաստ է տեղափոխվել «Սանտյագո Բեռնաբեու»։ Այս մրցաշրջանում 24-ամյա կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Արգենտինացու պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2032 թվականը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո։