Կառլո Անչելոտտիին գնահատել է իր թիմի անցկացրած մրցաշրջանը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիին ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում հարցրել են, թե ինչպես կգնահատի իր թիմի մրցաշրջանը։

«Չնայած դժվարություններին, մենք մարտ ամսում ենք որպես բոլոր մրցաշարերում հաղթանակի հավակնորդ։ Մենք չենք կարողացել դա անել վերջին երեք տարիների ընթացքում: Վերջին դեպքում մենք հունվարին նոկաուտի ենթարկվեցինք «Ատլետիկոյի» կողմից, երկրորդ դեպքում մենք շատ հետ մնացինք Լա Լիգայից։

Իսկ հիմա մարտին մենք դեռ ամենուր մրցում ենք։ Մենք կարող ենք շատ բանի հասնել, լավ ենք խաղում»,- լրագրողներին ասել է Անչելոտտին։