«Արսենալի» եզրային հարձակվող Ռահիմ Ստերլինգը Չեմպիոնների լիգայում գոլերի և գոլային փոխանցումների հաշվարկով անգլիացի ֆուտբոլիստների շարքում զբաղեցրել է չորրորդ տեղը:
«Արսենալի» եզրային հարձակվողը երկու գոլային փոխանցում է կատարել ՊՍՎ-ի հետ 1/8 եզրափակչի պատասխան խաղում (2:2)։ Նա այս ցուցանիշով շրջանցեց հինգերորդ տեղում գտնվող Ֆրենկ Լեմպարդին։
Այս ցուցանիշով ռեկորդակիրը Դեյվիդ Բեքհեմն է։ Հարի Քեյնը (Բավարիա) և Ուեյն Ռունին Չեմպիոնների լիգայում գոլերի և գոլային փոխանցումների հաշվարկով համապատասխանաբար երկրորդն են և երրորդը։