Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը խոսել է իր թիմի՝ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ դուրս գալու մասին։
Հիշեցնենք, որ 1/8 եզրափակիչ փուլում Արքայական ակումբը մրցաշարից դուրս թողեց Մադրիդի «Ատլետիկոյին»։
«Ֆուտբոլում միայն մեկ Մադրիդ կա։ Հիանալի է ներկայացնել աշխարհի լավագույն ակումբը»,- գրել է բրազիլացին իր սոցիալական ցանցերում: