ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել, որը վերաբերում է «Ատլետիկոյի» և «Ռեալի» միջև 11 մետրանոց հարվածաշարին։
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում Մադրիդի «Ռեալը» հաղթեց Մադրիդի «Ատլետիկոյին»:
Խաղից հետո տանտերերի հարձակվող Յուլիան Ալվարեսը խաղից հետո 11 մետրանոցների շարքի ժամանակ սայթաքել է հարվածից առաջ և երկու ոտքերով դիպչել գնդակին։ Չնայած նրան, որ նրան հաջողվեց գոլ խփել, մրցավար Շիմոն Մարչինյակը VAR-ի հետ իրավիճակը քննարկելուց հետո չհաշվեց գոլը։
Մադրիդի «Ատլետիկոն» դիմել է ՈՒԵՖԱ-ին՝ կապված Չեմպիոնների լիգայի «Ռեալի» հետ երեկվա խաղի ավարտից հետո, Խուլիան Ալվարեսի կողմից իրացված 11 մետրանոցի չեղարկման հետ կապված միջադեպի վերաբերյալ:
«Թեև շփումը նվազագույն էր, խաղացողը գնդակի հետ շփվեց իր հենման ոտքով, ինչպես երևում է տեսանյութում: Գործող կանոն 14.1-ի համաձայն՝ VAR-ը պետք է մրցավարին տեղեկացներ, որ գոլը պետք է չընդունվի:
ՈՒԵՖԱ-ն քննարկումների մեջ կմտնի ՖԻՖԱ-ի և IFAB-ի հետ՝ որոշելու, թե արդյոք կանոնը պետք է վերանայվի այն դեպքերում, երբ կրկնակի հպումը ակնհայտորեն ոչ միտումնավոր է»,- ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ: