Հայտնի են Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հայտնել է Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման չորս հավակնորդների (1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումներ)։

Ցուցակում ընդգրկված են Հարի Քեյնը (Բավարիա), Ջանլուիջի Դոննարուման (ՊՍԺ), Մարկո Ասենսիոն (Աստոն Վիլա) և Էմրե Ջանը (Բորուսիա Դորտմունդ)։

Հիշեցնենք, որ «Բայերի» դեմ խաղում (2:0) Քեյնը գոլի հեղինակ դարձավ և գոլային փոխանցում կատարեց, Դոննարումման իր թիմին դուրս բերեց քառորդ եզրափակիչ՝ հետ մղելով մրցակցի երկու հարվածը 11 մետրանոց հարվածաշարում, Ասենսիոն երկու գոլ խփեց «Բրյուգեի» դեմ խաղում (3:0), իսկ Կանը գոլ խփեց «Լիլի» դեմ խաղում։