ՈւԵՖԱ-ն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման։
Իտալացին «Էնֆիլդում» «Լիվերպուլի» դեմ խաղում 120 րոպեի ընթացքում դարպասն անառիկ է պահել, իսկ 11 մետրանոց հարվածաշարում երկու սեյվ կատարել:
Դոննարուման օգնեց ՊՍԺ-ին դուրս գալ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ, որում ՊՍԺ-ն կրկին կխաղա անգլիական թիմի հետ՝ «Ասթոն Վիլայի» հետ։
Առաջին խաղը կկայանա Փարիզում ապրիլի 9-ին, պատասխան խաղը՝ ապրիլի 15-ին Բիրմինգհեմում։ Կիսաեզրափակչի հաղթողը կխաղա կա՛մ Արսենալի, կա՛մ Մադրիդի «Ռեալի» հետ: