Մադրիդի «Ռեալը» դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի ընթացիկ մրցաշրջանի քառորդ եզրափակիչ՝ «Ատլետիկոյի» հետ 11 մետրանոց հարվածաշարից հետո (0:1, 4:2):
Ինչպես հայտնում է Squawka-ը, «Ռեալը» 11 մետրանոց հարվածաշարերի ռեկորդային ցուցանիշ է գրանցել եվրագավաթների գլխավոր մրցաշարի պատմության մեջ։
«Արքայական» ակումբը չորս հաղթանակ է տարել այն բանից հետո, երբ դիմակայությունն անցել է 11 մետրանոցների շարքի։
Չեմպիոնների Լիգայի և Եվրոպայի չեմպիոնների գավաթի պատմության մեջ ոչ ոք նման վիճակագրություն չունի։
Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչում Մադրիդի «Ռեալը» կմրցի Լոնդոնի «Արսենալի» հետ։ Առաջին հանդիպումը կկայանա Լոնդոնում ապրիլի 8-ին։ Պատասխան խաղը կկայանա Մադրիդում ապրիլի 16-ին։